You are viewing [info]khustup's journal

Previous Entry | Next Entry

khustup
Դիտարկենք կարաբաղյան հակամարտության կարգավորման մեր կողմից առաջարկվող մոտեցումը: Նրա հիմքում ընկած են հետևյալ սկզբունքները`
Քանի որ “կարաբաղյան” կոչվող հայ-ադրբեջանական հակամարտությունը դա զուտ ազգամիջյան հակամարտություն է, ապա այն անքակտելիորեն կապված է ՀԱՅՐԵՆԻՔԻ (ազատագրման) գաղափարի հետ:
Այս սկզբունքի կիրառումը ստիպում է դիտարկել հակամարտության կողմերի որպես ազգերի ով և ինչպիսի լինելը, պարզել նրանց ծագումնաբանությունը: Այդքանով մենք կկարողանանք հստակ (կամ մոտավոր հստակությամբ) սահմանագծել նրանց հայրենի տարածքները: Դա էլ տարածքային խնդիրների շուրջ բանակցությունների հիմք կդառնա: Միանգամից ճշտենք, որ խոսքն այստեղ ադրբեջանցիների հետ բանակցելու մասին չէ, այլ միջազգային իրավասու կառույցների:
Արձանագրենք, որ խնդրո առարկան դա հակամարտություն է դարերով կայացած, վաստակաշատ հայ ազգի և դեռ հստակ անուն չունեցող, դեռ որպես ազգ չձևավորված, բայց իրեն արդեն որպես ցեղասպան դրսևորած ժողովրդի միջև:
Այլ կերպ ասած, խոսքն այն մասին է, որ իրերի բերումով հակամարտության մեջ են մտել մի կողմից պատմական անհիշելի ժամանակներից Հայկական լեռնաշխարհում ձևավորված ու անընդմեջ հազարամյակներով այստեղ բնակվող և հայրենիքի խոր, պատմականորեն սրբագործված զգացում ունեցող և նրա սահմանները հստակ գիտակցող, ազգային բարձր արժանապատվություն ու ինքնագիտակցություն մշտապես դրսևորող հայ ազգը և մյուս կողմից ընդհամենը 85 տարի առաջ քոչվոր և, հետևաբար, անհայրենիք խաշնարած ցեղախմբերի հետնորդներից ստեղծած մի արհեստական հասարակություն, որում ի սկզբանե դավանվող բարձրագույն արժեքը հայ սպանելն է` իր ենթակայության տակ հայտնված տարածքները հայազերծ անելը:
Այսպիսով`
ՀԱՅԵՐԻՍ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀՆ Է, որի աշխարհագրական սահմանները հստակ են և քաջ հայտնի բոլորին:
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՀԱՅՐԵՆԻՔ որպես այդպիսին ԴԵՌ ՉՈՒՆԵՆ, որովհետև որպես ազգ նրանք դեռ չեն ձևավորվել: Այլ կերպ ասած այդ ժողովուրդը որպես ազգ (ինչպես ցանկացած երեխա որպես անձ) գտնվում է եթե ոչ սաղմնային, ապա սկզբնավորման փուլում: Այդ է վկայում նաև այն, թե ինչպիսի հեշտությամբ են նրանք թութակի նման սուտ ասելով (չզգալով, չհասկանալով, չիմանալով սուտ ասելու վատ լինելը) կրկնում իրենց դեմ ուղղված մեղադրանքները, ուղղելով դրանք իրենց մեղադրողի հասցեին: Հիշենք “խոջալուի մասին” ծիծաղելիի չափ տխուր հեքիաթը ի պատասխան սումգաիթի մեղադրանքին, Հայաստանում գոյություն չունեցող “ադրբեջանական հուշարձանների ավերման մասին” հեքիաթը ի պատասխան Ջուղայի մեղադրանքին, և այլն և այլն: Իմիջիայլոց, որքան էլ զարմանալի թվա, նույնն է թուրքերի պարագան: Հիշենք “թուրքերի ցեղասպանությանը” (իբր հայերի կողմից իրականացրած) նվիրված հուշարձանների կանգնեցումը տարբեր տեղերում: Նրանք ևս որպես ազգ նոր են ձևավորվում (այդ գործընթացը սկսվել է ընդամենը 80-85 տարի առաջ) Քեմալ Աթաթուրքի ժամանակներից: Դրանից առաջ իրենք իրենց ընկալում էին որպես մուսուլմաններ: Թուրքական ինքնագիտակցությունը վերևից` պետական մեքե նայի ճնշման տակ սկսել է ձևավորվել Քեմալի ազգաշեն գործունեության շնորհիվ: Այդ է վկայում Աթաթուրք բառի թարգմանությունը` թուրքերի հայր (համեմատության համար նշենք, որ հայերն իրենց նախահայր են անվանում անհիշելի ժամանակներում ապրած Հայկ Նահապետին):
Ցանկացած մանկական հոգեբան, իհարկե նաև ցանկացած մարդ, ով երեխա է մեծացրել, կհաստատի մանուկներին բնորոշ այդ` մեղադրանքին ակնհայտորեն սուտ մեղադրանքով պատասխանելու երևույթը: Դա պայմանավորված է երեխայի անձ-անհատականության լրիվ ձևավորված չլինելով, կենսափորձի պակասով, բարոյականության մասին պատկերացումների հեղհեղուկ լինելով: Մասնավորապես, այդ մասին գրում է նաև գերմանացի մեծ փիլիսոփա Է. Կանտը երբ դիտարկում է անձի ձևավորման խնդիրը:
Այսպիսով, ադրբեջանցի կոչվողներից անհատապես ամեն մեկը ունի միայն ծննդավայր, որը, որոշ մարդկանց համար, այո, գտնվում է Հայկական լեռնաշխարհում: Բայց միայն այդքանը և ոչ ավելին: Դա այդպես է քանի որ քոչվորների և ղաչաղների (ըստ որոշ աղբյուրների` նաև մարդակերների) տարբեր ցեղախմբեր մեկ-երկու սերունդ ստիպողաբար` Խորհրդային ուժերի կողմից բռնի կերպով (առանց բնականոն զարգացման երկարատև ուղի անցնելու) նստակյաց կենսաձև ընդունելով չեն կարող ձևավորել ոչ ազգ, ոչ էլ հայրենիքի զգացում: Այսպես թե այնպես նրանց ենթագիտակցության մեջ պահպանվում է քոչվորի, ղաչաղի, ավազակի հոգեբանությունը: Նրանց կռիվը երկու նպատակ ունի:
Մեկը` հնարավորինս շատ տարածքներ ձեռք գցելն է և սահմանակից դառնալը մի կողմից Թուրքիային, մյուսից` (Իրանից հող խլելով) Թուրքմենիային: Ի հաստատումն նշենք, որ Բաքվում գործում է խմբակցություն, որն իրեն անվանում է “Երևանի ազատագրման կազմակերպություն” և, այսպես կոչված, “ադրբեջանցիների” համաշխարհային միության երկրորդ համագումարում այդ ծիծաղաշարժ միության պաշտոնապես հայտարարված նպատակն է` “միավորել Հյուսիսյին և Հարավային (Պարսկական) Ադրբեջանները”: Իմիջիայլոց, այդ հայտարարված նպատակի առիթով մեծ աղմուկ էր հանել Բաքվում Իրանի դեսպանության բողոքի նոտան:
Երկրորդ նպատակն է հայերին իրենց տարածքներում բնաջնջելը ու հայերի տներին և ունեցվածքին տիրանալը, ինչպես դա արել են դարեր շարունակ` իրենց այստեղ հայտնվելու օրվանից: Սա է քոչվորի, ղաչաղի հոգեբանությունը, որը պահպանվել է նախասովետական տարիներից ի վեր6:
Այսպիսով, մենք գործ ունենք մանկահասակ ու մանկամիտ` դեռ ձևավորվող մի ազգի հետ: Եթե միջազգային հանրությունը, դրսևորելով բարի կամք, մեզ հետ միասին սկսի այդ անդաստիարակ ու չարամիտ մանուկին դաստիարակելու գործընթացը, ապա մոտ 25-30 տարուց մենք կունենանք հայ-ադրբեջանական (եթե այս անունը նրանք այդքան ժամանակ պահպանեն) հակամարտության լրիվ և բնականոն հանգուցալուծում: Որպեսզի հստակեցնենք խնդրի դրվածքը և ճիշտ մոտեցումներ մշակենք նրա լուծման համար դիտարկենք իրավիճակի պարզեցված մոդելը անձերի մակարդակում:
Պատկերացնենք թե ձեր տուն հյուր են եկել և իրենց հետ բերել են 3-ից 5 տարեկան իրենց երեխային: Երեխան սկսում է չարություններ անել և լաց լինել: Որպեսզի նրան հանգստացնեն ծնողները վերցնում են ձեր գրադարակում դրված ձեր դպրոցում ստացած ոսկե մեդալը, տոհմական ճենապակյա գավաթը և այլ ձեզ համար չափազանց թանկարժեք (թե հիշողության առումով և թե բացարձակ արժեքով) իրեր և տալիս են երեխաին: Դուք քաղաքավարությունից դրդված (կամ ինչ-որ այլ պատճառով) չեք առարկում, բայց համակ ուշադրությամբ հետևում եք, որպեսզի երեխան չվնասի այդ թանկարժեք առարկաները: Հյուրասիրությունն ավարտվում է, հյուրերը պատրաստվում են գնալ, իսկ երեխան որոշել է իր նոր խաղալիքները տանել իր հետ, քանի որ նրան թվացել է թե դրանք իրենն են: Դուք փորձում եք ետ վերցնել ձեր իրերը: Հաջողվում է վերցնել մի մասը: Քանի որ երեխան բավականին անդաստիարակ է, նա հիսթերիա է բարձրացնում խաղալիքների համար: Իրեն պատեպատ է տալիս, ջարդում է իր ձեռքին գտնվող այլ “խաղալիքները” և ձեր տան այլ իրեր: Պատրաստ է ձեզ սպանել, որ դուք իր ձեռքից խլում եք “իրեն պատկանող” խաղալիքները: “Իմն է և վերջ: Ես արդեն ինչքան ժամանակ է խաղում եմ նրանցով, ուրեմն իմն են” - հիսթերիկ ճչում է նա, թաքնվելով ծնողների ետևում:
Ծանոթ իրավիճակ է, այնպես չէ՞:
Այն բարդանում է նրանով, որ ծնողներին էլ է ձեռնտու, որ այդ նոր, թանկարժեք “խաղալիքները” հայտնվեն իրենց տանը: Այդ պատճառով էլ նրանք առանձնապես չեն միջամտում վեճին, չեն սաստում երեխային:
Ի՞նչ պետք է անի ստեղծված իրավիճակում առողջ բանականության տեր մարդը: Բանակցել հիսթերիկ նոպայի մեջ գտնվող երեխաի հետ անիմաստ է: Կամ պետք է ուժով վերցնես քո իրերը, կամ պետք է բանակցել միմիայն ծնողների հետ: Եթե բանակցել, ապա ի՞նչ փաստարկներ պետք է ներկայացնել որպեսզի համոզել նրանց վերադարձնեն քո իրերը: Բնական է, որ լուրջ մարդը պետք է փորձի բացատրել ծնողներին ու նրանց հետ միասին նաև երեխային, որ դրանք իր հոգուն շատ հարազատ ու թանկ հիշողություն ներկայացնող և, ընդհանրապես, թանկարժեք իրեր են, որոնք տոհմական են և պետք է փոխանցվեն իր սերունդներին: Եվ այսպես շարունակ և ուրիշ ոչինչ:
Ծիծաղելի կլինի հետևյալ դիրքորոշումը` դե լավ այս մի փոքրիկ իրը, երեխաի մոտ գտնվողներից, որ հաջողվել է հետ վերցնել, պահում եմ ինձ, քանի որ նրա վրա գրված է իմ անունը, իսկ կամակոր երեխայից փրկած-վերցրածներից մնացածը ես հետ եմ տալիս, միայն թե բոլորդ ընդունեք, որ նրա (այդ` հետ վերձրած և ինձ մոտ մնացող փոքրիկ իրի) վրա իմ անունն է գրված: (Որքան էլ ողբերգորեն ծիծաղելի է, բայց հենց այսպիսին է հայկական կողմի պահվածքը բանակցություններում): Բնական է, որ այսպիսի կրավորական դիրք ընդունելիս մեզ համար չպետք է զարմանալի լինի ծնողների լկտի առաջարկը, թե դե լավ այդ փոքրիկ իրը թող ժամանակավոր քո մոտ մնա, բայց մի տասնհինգ րոպեից (կամ օրից, կամ տարուց) մենք մի փորձաքննություն կնշանակենք ստուգելու համար, թե արդյո՞ք քո անունն է գրված այդ առարկայի վրա: Իսկ երեխան ոգևորվելով ծնողների և քո այդպիսի դիրքից ավելի է հիսթերիկություն անում - “Թե ոչինչ չգիտեմ, ամեն ինչն էլ իմն է և հենց հիմա պետք է տաք ինձ և վերջ”:
Ցանկացած հոգեբան կասի, որ ստեղծված իրավիճակում պետք է առաջին հերթին երեխաի հետ լեզու գտնեն ծնողները, այսինքն նրանք, ում հարգում կամ ումից վախենում է երեխան: Եվ, իհարկե, պետք է համբերատարորեն բացատրեն երեխային, որ դրանք իրենը չեն այլ ուրիշինն են և ամենևին էլ խաղալիքներ չեն: Եվ, իհարկե, եթե նա շարունակի կամակորություն անել, ապա խստորեն կպատժվի: Եվ, իհարկե, նրան պետք է խոստանալ ավելի լավ խաղալիքներ: Բնական է, ինչպես բոլոր երեխաները, այնպես էլ այս կամակոր երեխան այդքան հիսթերիկ լացից հետո շատ շուտ մոռանում է իր նեղացածությունը, երբ նրան նոր խաղալիք են նվիրում: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ երեխայի անձը դեռ լրիվ չի ձևավորված և նա դեռ չունի հոգևոր արժեհամակարգ, ընդունակ չէ խոր` մնայուն ապրումներ ունենալ, մասնավորապես, խաղալիքների պատճառով:
Ուշիմ ընթերցողի համար, կարծում եմ, արդեն մոտովորապես պարզ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման մեր մոտեցումը: Այնուամենայնիվ, փորձենք հստակ ձևակերպել այն:
1920-21 թվականներից Ռուսաստանի բոլշևիկյան իշխանությունները (Լենին, Տրոցկի և այլք) ցանկանալով արտահանել իրենց հակաբնական գաղափարախոսության վրա հենված և այդ պատճառով արյունոտ հեղաշրջումը (որն իրենք մեծ հոկտեմբերյան հեղափոխություն անվանեցին) դեպի Մերձավոր Արևելք և Միջին Ասիա ու նաև դեռ լրիվ չբացահայտված այլ պատճառներով, հանցավոր համաձայնության եկան Թուրքիայի հետ: Այդ քաղաքական հանցագործության արդյունքում նորաստեղծ, թուրքական կառավարություն ունեցող, Ադրբեջանը բոլշևիկյան անեկսիայի ենթարկելու դիմաց (այլ կերպ ասած, նորաթուխ այդ մանկիկին և նրա ծնողներին` Թուրքիային ու Անգլիային հանգստացնելու համար) հայկական` զուտ հայաբնակ ու արդեն մասամբ հայաթափված տարածքները բաժանվեցին Թուրքիայի ու բոլշևիկացված Ադրբեջանի միջև7: Դա արվեց միջպետական պայմանագրի տեսքով: Թուրքերը լավ հասկանալով (դիվանագիտական մեծ փորձ ունեին) Մոսկվայում 1921 թ. մարտի 16-ին կնքված այդ պայմանագրի անօրինական բնույթը պահանջում են և Լենինը պարտավորվում է, նույն պայմանագրի 16-րդ կետով, ստիպել Հայաստանին երկկողմանի առանձին պայմանագիր կնքել Թուրքիայի հետ և ընդունել իր տարածքային կորուստները: Իսկ սա արդեն մարդկության պատմության ողջ ընթացքում չլսված ու չտեսնված քաղաքական ոճիր էր8: Ինչը և կատարվեց հայ բոլշևիկների կողմից Կարսում նույն 1921թ. հոկտեմբերին: (Նրանց` հայ բոլշևիկների այդ արարքին արդարացում չի կարող լինել:) Նույն 1921 թ. հուլիսի 5-ին առանց որևէ քննարկման և առանց քվեարկության բոլշևիկների Կովկասյան բյուրոի անունից, բնական է, Մոսկվայից հնչած Լենինի պահանջով9 (ի հակառակը նախօրեի քննարկումների և քվեարկման արդյունքի) որոշում ընդունվեց Կարաբաղը հանձնել Սովետական Ադրբեջանի վարչական կառավարմանը, իսկ հայաբնակ տարածքներում Ադրբեջանին հանձնարարվեց ստեղծել հայկական ազգային ինքնավարություն: Սրանք հենց այն թանկարժեք իրերն էին, որոնք որպես խաղալիք տրվեցին մանկահասակ ու մանկամիտ, բայց արդեն ցեղասպանական հանցագործություններ կատարած ու ագրեսիվ տարածապաշտական ձգտումներ ունեցող (ինչի համար էլ Ազգերի լիգայի կողմից չճանաչված-չընդունված) Ադրբեջան կոչված պետություն-երեխային, որպեսզի նա չլացի բոլշևիկյան անեկսիայի պատճառով:
Իսկ թե ինչպես է անվանվել և ինչպիսի լկտիությամբ են գծվել այդ ինքնավարության սահմանները Ադրբեջանի ղեկավարության կողմից, մենք կարող ենք տեսնել Խորհրդային քարտեզի վրա: “Հայկական” կամ “ազգային” բառերը “Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ” անվանման մեջ չկան: Կարծում եմ հասկանալի է, որ սա այն առարկան է, որի վրա մեր անունը պետք է որ գրված լիներ: Ինչպես տեսնում ենք մեր անունը լրիվ չի էլ գրված: Եվ դա էլ երեխայի դերում հանդես եկող ազգի (պետության) ծնողներին (որոնք տվյալ դեպքում հանդես են գալիս “Մինսկի Խումբ” անվամբ) ձևական հիմք է տալիս կասկածելու մեր պնդման հիմնավորվածությանը: Եվ հիմա մենք խնդրում ենք, որպեսզի այդ կամակոր երեխայի ցինիկ ծնողները ընդունեն, որ այդ առարկայի վրա մեր անունն է գրված: Իհարկե, այս ամենը աշխատում է միայն այն դեպքում երբ մենք, չունենալով այս վեճի լուծման սեփական սկզբունքներ, ընդունում ենք հակառակորդի կողմից մշակված խաղի կանոնները: Այսպիսով, մեր կողմից կատարվելիք ճիշտ, խելամիտ քայլերը պետք է լինեն հետևյալները`
• Դադարեցնել բանակցությունները Ադրբեջանի հետ:
• Սկսել նոր բանակցություններ Մինսկի Խումբը կազմող երկրների հետ, ներկայացնելով մեր մոտեցումները: Այն է`
• Քաղաքական ինքնորոշման խնդիր տվյալ պարագայում չկա: Կարաբաղյան հակամարտությունը ազգային-ազատագրական պայքար է ցեղասպանություն իրականացրած և իրականացնող, դեռ որպես ազգ չձևավորված, վայրագ ցեղի վարչական լծից ազատվելու համար:
• Տարածքային առումով մինչև Կուր գետի աջ ափը մեր Հայրենիքի մի մասն է: Հակամարտությունը շարունակվելու է, հնարավոր է ընդմիջումներով, այնքան ժամանակ մինչև մենք չազատագրենք մեր ողջ ՀԱՅՐԵՆԻՔԸ:
• Այդ պահանջը մեր ազգի էությունն է: Եթե մենք հրաժարվենք մեր Հայրենիքի մի մասից, դա նշանակում է, որ մենք հրաժարվում ենք մեր էությունից: Հրաժարվում ենք ինքներս մեզնից: Կա արդյո՞ք աշխարհում որևէ ազգ, որը պատրաստ լինի հրաժարվել սեփական պատմությունից, սեփական էությունից, սեփական հայրենիքից:
• Ինչ վերաբերվում է Ադրբեջանի բնակչությանը, ապա նրանք ունեն միայն ծննդավայր: Դեռ չձևավորված ազգը դեռ չունի և չի էլ կարող ունենալ ոչ հայրենիք, ոչ էլ առավել ևս հայրենիքի պատմականորեն սրբագործված զգացում, քանի որ հայրենիքի զգացումը ձևավորվում է ազգի ձևավորմանը զուգահեռ` մեկը մյուսով պայմանավորված: Դա երկար պատմական գործընթաց է: Երկու սերունդը բավարար չէ ազգ և հայրենիք ձևավորելու համար:
• Այդ պատճառով անհրաժեշտ է առաջարկել Մինսկի Խմբին սկսել համբերատարորեն հասկացնել Ադրբեջանի բնակչությանը, որ այդ տարածքները իրենցը չեն և պարտադիր պետք է վերադարձվեն հայերին: Եթե Ադրբեջսանի բնակչության հետ զանգվածային բացատրական աշխատանք տարվի և կիրառվեն դաստիարակչական մեթոդների ողջ զինանոցը` որ պահին որ պետք լինի պատժվեն, որ պահին որ պետք լինի խրախուսվեն տնտեսական և բարոյական առումներով, ապա բառացիորեն մեկ սերունդից հետո նրանք ոչ թե կհաշտվեն այդ մտքի հետ, այլ ուղղակի կմոռանան Նախիջևանի և Կարաբաղի գոյության մասին:
 Իհարկե, անկախ այն բանից թե ինչ դիրք կգրավի այսպես կոչված միջազգային հանրությունը, մենք պարտավոր ենք ինքներս սկսել դաստիարակչական աշխատանքը:
• Այդօրինակ ռազմավարության հաջող կիրառման նախադեպը մեր աչքի առջև է: Տեսեք թե ինչ հաջողությամբ Պուտինը համոզեց չեչեններին զենքերը վայր դնել: Ընդամենը մի քանի հեռուստահաղորդում Չեչնիայում ստրկավաճառության մասին և մի քանի լավ բեմականացված սրտաճմլիկ ահաբեկչական գործողություններ (Բեսլանի դպրոցում, մոսկովյան թատրոնում) և ռուսաստանաբնակ չեչենները սկսեցին ամաչել իրենց չեչեն լինելուց: Առաջինը Կադիրովը արձագանքեց Պուտինի կոչին և մտքափոխվեց անկախություն ձեռք բերելու հարցում: Նրան դարձրեցին Չեչնիայի ղեկավար, հետո առաջնորդ, իսկ հետո էլ սպանելով դարձրին կուռք: Չեչնիան սկսեց գնալ այլ` Ռուսաստանին ձեռնտու ճանապարհով: Ու նրան ամեն կերպ աջակցում ու խրախուսում են թե ֆինանսապես, թե քաղաքականապես և թե բարոյապես:
• Պարտադիր չէ կրկնել Պուտինի քայլերը մեր դեպքում: Ինչպես ասում են` մերն ուրիշ է: Բայց ընդհանուր առմամբ մոտեցումը ընդօրինակելի է: Անհրաժեշտ է միջազգային հանրությանը և, իհարկե, Ադրբեջանի հասարակությանը (առաջին հերթին` ոչ մահմեդական բնակչությանը) ցույց տալ սումգայիթյան իրական սարսափազդու սահմռկեցուցիչ կադրերը, Բաքվի ջարդերի իրական կադրերը: Կարծում եմ Խորհրդային ՊԱԿ-ի տեսա-արխիվներում, որոնք անցել են Ռուսաստանին, ամեն ինչ պահպանվել է: Անհրաժեշտ է շեշտադրված ցուցադրել երեխաների խոշտանգումները: Անհրաժեշտ է դա անել ռուսաստանյան առաջին կամ երկրորդ հեռուստաալիքով:
• Անհրաժեշտ է սկսել ձևականորեն ոչպետական, բայց պետության կողմից ֆինանսապես ու բարոյապես հովանավորվող, հեռուստա-ռադիո հեռարձակումներ մի քանի լեզվով, ուղղված համապատասխան երկրների վրա` Ադրբեջանի, Պարսկաստանի, Թուրքիայի, արաբական երկրների, Վրաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և այլն: Անհրաժեշտ է ամոթի ու զզվանքի խորը զգացում առաջացնել այն մարդկանց մոտ ովքեր շփվում ու ընկերություն են անում մահմեդականություն դավանող ադրբեջանցի կոչվողների հետ: Առաջինը ամոթի զգացում կառաջանա ազգությամբ ռուս, ուկրաինացի, գերմանացի և այլ քրիստոնյա ադրբեջանցիների շրջանում: Հետո այն կտարածվի այլ ոչմահմեդական բնակչության շրջանում, իսկ հետո բռնի մահմեդականացված և թուրքացված, բայց ծագունով այլազգի բնակչության շրջանում և այսպես շարունակ: Միաժամանակ պետք է ցույց տալ ալիևյան կլանի անօրինական, հակաժողովրդական ու հանցավոր լինելը: Քանի որ հենց այդ կլանի հիմնադիր Հեյդարն էր “ադրբեջանական ազգայնամոլության” հիմնադիրը: Նա էր որ սկսեց նույնացնել “ադրբեջանի քաղաքացի” վարչա-քաղաքական եզրույթը և “ադրբեջանցի ազգ” կեղծ` գոյություն չունեցող հասկացությունը: Այդօրինակ հանցավոր քաղաքականությունից առաջին հերթին մեծապես տուժեցին այդ խորհրդային հանրապետության տարածքում գրանցված մահմեդականություն դավանող փոքր ազգերը` քրդերը, թալիշները, թաթերը, լեզգինները և այլք: Պաշտոնապես նրանք ուղղակի վերացան: Դրանով նա ձգտում էր ստեղծել-ձևավորել թյուրքական նոր ազգ և հնարավորինս մեծաքանակ դարձնել այն: Լավ հասկանալով, որ առաջին հերթին հայերը և այլ ոչ մահմեդական ազգերը չէին ձուլվելու նոր ստեղծվող ազգի մեջ, նրանց նկատմամբ վարվում էր արտաքսման քաղաքականություն: Դրա շնորհիվ, մասնավորապես, Նախիջևանը իսպառ հայաթափվեց:
“Ադրբեջանցիների հայր” հռչակված Հեյդար Ալիևի որդին և գործի շարունակող` Իլհամը, ունենալով շատ ավելի ցածր մտավոր ընդունակություններ, հույսը դրել է միայն աննախադեպ հակահայկական հիսթերիայի վրա: Հենց դա էլ նրա ուժն է ու թուլությունը միաժամանակ: Մենք կարող և պարտավոր ենք շատ էֆեկտիվ դա օգտագործել:


***

1 Պետք է ասել Կարաբաղ, այլ ոչ թե Ղարաբաղ` այնպես ինչպես մենք ասում ենք Կապան, այլ ոչ թե Ղափան, Կարս այլ ոչ թե Ղարս: Կարաբաղ անվանումը ոչ մի կապ չունի թուրքերեն “Սև այգի” բացատրության հետ: Հայերեն այն նշանակում է Բաղ նահապետի ցեղ: (Հարցի հետ կապված մանրամասնությունները կարելի կարդալ Навасардян А. «О топониме «Карабах, газета Республика Армении, 23/10/98, с. 3)
2 Այդ մասին պատմող հսկայածավալ գրականություն կա£ Հ. Հաուպտման, Դ. Լենգ, Պ. Հերունի, Կովալի-Սվորզա, Ա. Մովսիսյան, Ա. Վարպետյան, Ա. Կերյան, Վ. Վահրադյան և այլն£
3 Շատ հատկանշական է այն կուսակցության անվանումը` “Մուսավաթ”, որի ղեկավարության ներքո 1918 թ. ստեղծվեց Ադրբեջանի Հանրապետություն կոչվածը: “Մուսավաթ” բառի նշանակուոյունը կարելի է մեկնաբանել նաև որպես “Մովսեսի հայրենիք”:
4 Հոդվածի հրատարակումից քիչ անց հեղինակը` Է. Հուսեյնովը դաժանաբար սպանվում է իր տան շեմին: Ըստ հանցանշանների սպանությունը կազմակերպվել էր պետական մակարդակով:
5 Իրականում, ինչպես դա լայնորեն հայտնի է, “Ազերբայդժան” բառը դա արաբական, իսկ հետո նաև ռուսական հնչունային աղավաղման հետևանքով հայերեն “Ատրպատական” բառից առաջացած ձև է, ինչն իր հերթին հունական “Atropatena” բառի հայկականացված տարբերակն է: Վերջինս առաջացել է Ալեքսանդր Մակեդոնացու զորավարներից մեկի` Ատրոպատի անունից, որին Մակեդոնացու մահից հետո բաժին հասավ ժամանակակից Իրանի հյուսիս-արևմտյան նահանգների տարածքները:
6 Իմիջիայլոց, նույն երևույթը զուգահեռաբար տեղի ունեցավ միջինասիական հանրապետություններում, որտեղ սոցիալիստական հասարակարգը (նկատենք` նույնպես բռնի կերպով փաթաթած այդ ժողովուրդների վզին) 70 տարվա ընթացքում, փաստորեն երկու-երեք սերունդ, չփոխեց այդ ժողովուրդների ֆեոդալական մտածելակերպն ու կենսաձևը:
7 Այդ պայմանագրում պաշտոնապես ոչ մի խոսք չկա Կարաբաղի մասին: Բայց Լենինի հետագա քայլերը, մասնավորապես 21թ. հուլիսի 4-5ի Կովբյուրոյի որոշումները, լուրջ կասկած են առաջացնում, որ կար այդ պայմանագրի գաղտնի կետ, ըստ որի Լենինը պարտավորվել է Ադրբեջանին հանձնել նաև Կարաբաղը (լայն իմաստով): Կարծում եմ, որ հայ մասնագետները, մտքի համապատասխան ուղղվածության և բավարար ջանքերի դեպքում, կարող են գտնել այդ գաղտնի հավելվածը:
8 Կարծես թե պատմությունը կրկնվում է: Վ. Պուտինի Բաքվում կատարած հայտարարությունը (և մանավանդ տոնը) այն մասին, որ նա “Ալիևին խոստանում է Հայաստանի ղեկավարությանը Մոսկվա հրավիրել և հավելյալ կոնսուլտացիաներ անց կացնել կարաբաղյան հարցի լուծման համար” շատ նման է 21 թ. Լենինի վերցրած պարտավորվածությանը:
9 Ընդունված է կարծել, թե Ստալինն է ազդել ԿովԲյուրոյի հակահայ որոշման վրա: Սակայն իրականությունն այն է, որ Ստալինը մասնակցել է բոլոր նիստերին, բայց չի մասնակցել քննարկումներին ու քվեարկությանը: Հուլիսի 4-ին ընդունված հայանպաստ որոշումը ուղարկվել է Մոսկվա առանց Ստալինի կողմից որևէ առարկության: Միակ մարդը, ով բավարար հեղինակություն և իշխանություն ուներ այդ աստիճան նվաստացուցիչ փոփոխությունը հաջորդ օրը իրականություն դարձնելու համար Լենինն էր:


Վաչագան Վահրադյան
  • 1 comment
  • Leave a comment
  • Add to Memories

Comments

( 1 comment — Leave a comment )
[info]Khoren Harutyunyan wrote:
May. 11th, 2012 05:18 pm (UTC)
ՍՅՈՒՆԵՑԻ
Հետաքրքիր ու ճիշտ լուծումներ կան Ձեր մտքերի մեջ(գոնե իմ համար), սակայն մեր կողմից առաջադրվելիք կետերը մի գուցե կգործեին այն դեպքում, երբ Հայաստանը որպես տարածաշրջանում <<առաջատար>> պետություն ինչ որ կշիռ ունենա, այլ ոչ թե որպես գաղութ հանդես գար, կամ աստծո կամոք եթե մեծ տերությունները ճանաչեն ցեղասպանությունը և դրա տրամաբանակ շարունակություն` տարածքների հետ վերադարցման հարցը քննարկվի...
Սակայն մինչ դրան սպասելը իհարկե անհրաժեշտ է` տրամաբանական, սեփական պատմությունը չվոտնահարելով և իհարկե որպես կայացած ազգ քայլեր կատարել Արցախի ճանաչման ուղղությամբ:
Ինչպես Դուք եք նշում` անհրաժեչտ է փոքր երեխայի ծնողներին բացատրել այդ իրերի և հոգեկան և ֆիզիկական արժեքի կարևորությունը: Իսկ եթե նրա ծնողներին ավելի է անհրաժեշտ այդ իրը, քան երեխային?, իսկ եթե հենց ծնողն է երեխային <<սովորեցրել>> վերցնել այդ իրը?, իսկ եթե այդ ծնողը այժմ էլ սովորեցնում է իր երեխային հիստերա դրսևորելով շեղել քո, աղմուկից պատշկամբ դուրս եկած քո հարևանների ուշադրությունը?
Ինձ թվում է, որ միայն որոշակի բացատրություններ տալով, պատմական փաստերը նշելով... չես կարող ցանկալի արդյունքի հասնել, եթե մեր պետությունը տարածաշրջանում որպես որոշակի կշիռ ունեցող պետություն չի կարող հանդես գալ, այսինքն անհրաժեշտ է սեփական պետությունը ուժեղացնել բոլոր հնարավոր տարբերակներով, իսկ դրա համար շատ գործ կա անելու~...
( 1 comment — Leave a comment )